[:hy]Հայաստանը խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները[:]

[:hy]

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարություն է արել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ՝ դատապարտելով զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմիցՀալեպի թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերիև ավերածությունների պատճառ են դառնում:

Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորենվնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիականնշանակության մի շարք այլ շինություններ:

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնականնախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումնէ»:

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել: Հունիսի 2-իերեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել: «Զվարթնոց» եկեղեցու հարակիցտարածքում ընկած հրթիռի հետեւանքով հրո ճարակ է դարձել հայ արհեստավորի խանութը, զոհվելեն 3 հայորդիներ, որոնց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։ Վայրկյաններ անցմահացել է նաեւ Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ ՎազգենՃապաղջուրյանը, Լեւոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը, Խաչիկ Ապուլապությանը։

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղիբանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե և Համիդիե շրջանները: 29 մարդ մահացել է, 40-ը՝վիրավորվել: Վիրավորների թվում, ժամը 16:00-ի դրությամբ, չորս հայեր կային՝ Գաթրին Խաչոյանը,Լուսին Պարշիքը, Նորա Սարգիսը եւ Կարապետ Խաչոյանը: Սուլեյմանիե թաղամասում արձակվածհրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է Բեթի Ներսեսյանը (1980թ. ծնված): Մարդկայինկորուստների կողքին արձանագրվել են նյութական մեծ վնասներ, քանդվել են բնակարաններ

45787[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով