[:hy]ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. ՈՒՆԵՆՔ ԱՅՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՎ ԿՀԱՂԹԵՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ[:]

[:hy]Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Օմոնիայի» դեմ տնային հանդիպումից առաջ կայացած ասուլիսին ներկա էր նաեւ «Բանանցի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:

Երիտասարդ ֆուտբոլիստն ասաց հետեւյալը.

«Թիմում լավ տրամադրություն է տիրում: Հասկանում ենք, որ մեզ կարեւոր հանդիպում է սպասվում: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի եւ կկարողանանք հաղթահարել մրցակցի արգելքը:

Մրցակցին ծանոթացել ենք: Շատ զորեղ թիմ է: Նայել ենք «Օմոնիայի» մասնակցությամբ վերջին հանդիպումները: Մարզիչները տվել են այն առաջադրանքները, որոնք կօգնեն հաղթել մրցակցին»,- ընդգծել է կիսապաշտպանը:

maxresdefault

Լուսանկարը՝ ՖԱ Բանանցի[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով