[:hy]Կկայանա պատմաբան, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» գրքի շնորհանդեսը[:]

By | 03.06.2016

[:hy]Ս. թ. հունիսի 4-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» գիտական աշխատության շնորհանդեսը:
Այս աշխատությամբ ներկայացված է Արցախի գորգագործական մշակույթի պատմաազգագրական ընդհանուր նկարագիրը, որում ավանդույթների ու առանձնահատկությունների բացահայտմանը զուգահեռ ներկայացված են նաև դրանց տարածման շրջանները՝ հարավ-արևելյան Կովկասը, հյուսիս-արևմտյան Իրանը և փոքրասիական գորգագործական կենտրոնները:
Հարկ է նշել, որ աշխատությունն անգլերեն հրատարակել է գիտական շրջանակներում լայն ճանաչում ունեցող գերմանական «Սքոլարս պրեսս» հրատարակչությունը: Որպես Արցախի գորգագործական մշակույթին նվիրված առաջին օտարալեզու պատմաազգագրական ուսումնասիրություն, այն նշանակալի ներդրում է հայոց պատմամշակութային ժառանգության այս կարևոր ոլորտի հետազոտման և միջազգային գիտական հարթակում հայկական մշակույթի մասին համապարփակ պատկերացում ստեղծելու հարցում:
Աշխունջ Պողոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1972 թվականին աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում, 1978-2005 թվականներին՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: Ներկայում աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր մանագետ: Հեղինակ է հայոց գորգագործական մշակույթի ծագումնաբանությանն ու առանձնահատկություններին վերաբերող շուրջ քառասուն գիտական հոդվածների:

34a29[:]

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով