[:hy]ԿԲ խորհրդի նիստում[:]

By | 21.06.2016
Загрузка...

[:hy]

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 21-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել է «ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու կարգում և պայմաններում» և «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» որոշման մեջ:
Խորհուրդը սահմանել է «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը»:
«ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատան կազմակերպման լիցենզիա, վերաձևակերպվել են «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 305 և «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները, իսկ Ա/Ձ Վարդան Օհանյանին գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 071 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:
 IMG_8823_500
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...