[:hy]Կառավարությունն այսօր 50 մլն դրամ կնվիրի Սուրիկ Խաչատրյանին. «ՀԺ» [:]

[:hy]«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տալու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը: Այս ընկերությունը մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի փոքր հիդրոէներգոկասկադ և օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը՝ էլեկտրաէներգիա է արտադրելու: Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1.9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ և այլ սարքավորումներ ձեռք բերեն: Եվ հենց այդ սարքավորումների ներմուծման համար սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկի վճարումն էլ կատավարությունը Խաչատրյան եղբայրներին համար հետաձգում է 3 տարով: ԱԱՀ-ն մեր երկրում 20 տոկոս է, այսինքն այս հարկատեսակի մասով գանձվելիք մոտ 100 մլն դրամի կամ 200.000 դոլարի վճարումն է 3 տարով հետաձգվելու: Նշենք, որ սա Ս. Խաչատյանի համար մեծ գումար չէ, նրա մեքենաներից միայն մեկն այդքան կարժենա, եթե, իհարկե՝ ոչ ավելի թանկ: Ավելին, մեկ այլ որոշմամբ կառավարությունն այս սարքավորումների ներկրումն ազատում է մաքսատուրքից: Այսինքն այս դեպքում էլ մոտ 50 մլն դրամ պարզապես նվեր է տալիս Խաչատրյան եղբայրներին, այն դեպքում, որ արդեն բյուջեն լցնելու, աշխատավարձեր ու կենսաթոշակներ վճարելու խնդրի առաջ է կանգնել և այդ նպատակով պարբերաբար վարկեր է վերցնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
55bc4aa70231a[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով