[:hy]Կալիֆորնիայի դատարանը երկու ամսից կլսի ամերիկահայերի հայցը ընդդեմ Թուրքիայի[:]

By | 09.06.2016

[:hy]Բրիտանացի հեղինակավոր լրագրողն ընդգծում է՝ Ադանայում իրենց պապերի հողերը պահանջող հայերի հայցը «պայթուցիկ ուղերձ է պարունակում»:

Ընդամենը երկու ամսից Կալիֆորնիայի դատարանը կլսի երեք ամերիկահայերի հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով ցեղասպանության զոհերի ժառանգները փորձում են դատական կարգով ետ ստանալ Ադանայում իրենց պապերին պատկանող հողերը: Բրիտանացի հեղինակավոր լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսօր այս մասին հոդված է հրապարակել Independent-ում՝ պնդելով․ — «Եթե ամերիկյան դատարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառավարությունը պարտավոր է հետևել այդ որոշմանը»:

«Վիճարկվող մոտ 50 հեկտար տարածքը գտնվում է Ինջիրլիքի ավիաբազայի մերձակայքում, կայան, որը ռազմավարական նշանակություն ունի Պենտագոնի համար. հենց այստեղից է հիմա ամերիկյան օդուժը հարվածներ հասցնում Սիրիայում և Իրաքում տեղակայված իսլամիտ զինյալներին: Ամերիկայի կառավարությունը վարձակալության դիմաց տասնամյակներ ի վեր միլիոններ է վճարում Թուրքիայի կառավարությանը, մինչդեռ հողերը պատկանում են Օսմանյան կայսրությունում սպանված հայերին», — գրում է բրիտանացի լրագրողը՝ հավելելով․ — «Հայցին կարող են միանալ ևս 13 ամերիկահայեր՝ վիճարկելով արդեն ռազմակայանի ողջ տարածքի սեփականության հարցը»:

Դատական այս գործընթացը սկսվել է մոտ հինգ տարի առաջ՝ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանի գլխավորությամբ: Ի սկզբանե հայերը հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարությանը պատկանող երեք բանկերի դեմ, որոնց Օսմանյան կայսրությունը նշանակել էր որպես տեղահանված հայերի սեփականության պահառու: Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը երբևիցե դատարան չի ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել է, թուրքական բանկերն էլ պարբերաբար պնդել են, թե ամերիկյան դատարանը չի կարող քննել այս հարցը՝ օտար երկրում գտնվող սեփականության վեաբերյալ:

«2013 թվականին, սակայն, շրջանային դատարանը որոշեց՝ թուրքական դրամատները կարող են կանգնել ամերիկյան դատարանի առջև, եթե հարցը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարմանը, այդ թվում՝ ցեղասպանությանը: Հիմա հայ իրավաբանները հայտարարում են, թե նոր ուսումասիրություններ են կատարել և փաստեր հայտնաբերել, որոնք կարող են հարկադրել ամերիկյան դատարանին օրենքով ճանաչել հայերի ցեղասպանությունը», — գրում է Independent-ի վերլուծաբանը՝ եզրափակելով. — «Գրեթե կասկած չկա, որ պատմական հենք ունեցող այս գործը քաղաքական պայթուցիկ ուղերձ է պարունակում. եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ-ի դատարանի կողմից, ապա ամերիկյան կառավարության ճանաչումը լինելու է ընդամենը ժամանակի հարց»:

kfdTnr

«Ազատություն» ռադիոկայան[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով