[:hy]«Կազո՞ւս, թե՞ կոռուպցիա. դուք որոշեք» (տեսանյութ)[:]

By | 08.06.2016

[:hy]«Լրանում է մեկ տարին, ինչ խաղողի հանձնած բերքի դիմաց մեծաթիվ մարդիկ չեն ստացել գումարները։ Խոստումներ է տվել կառավարությունը, որ կօգնի, չի օգնել»,-ԱԺ-ում այսօր նշեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա շեշտեց նաև, որ կոռուպցիոն ռիսկ է տեսնում գյուղատնտեսության վիճակագրության առումով։ «Լոլիկի և պանրի հետ կապված պաշտոնական վիճակագրության մեջ նշված է. լոլիկի  ցանքատարածությունները 3 տարվա ընթացքում չեն աճել, արտադրությունը չի աճել, ներմուծումը նվազել է, իսկ արտահանումը 6 անգամ ավելացել է։ Սա կամ կազուս է, կամ կոռուպցիա է, դուք որոշեք։ Պանրի դեպքում նույնը. արտադրությունը չի աճել, ներմուծումը նվազել է, արտահանումը 5 անգամ ավելացել է»

«Լոլիկի ցանքատարածություններն ավելացել են և բերքատվությունն է ավելացել։ Վերջին 2 տարիներին շահագործման է հանձնվել 110 հա ջերմոցային տնտեսություններ, որտեղ հիմնականում մշակվում է լոլիկ և վարունգ»,-պատասխանեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Ե՞րբ են փակվելու գյուղացիների պարտքերը»,-արձագանքեց Արամ Մանուկյանը։

«Խաղողի ծավալները մեծ էին։ Այսօր մենք 32 մլրդ դրամի մթերված խաղողի դիմաց վճարում ենք և մնացել է ընդամենը 1 մլրդ 300 մլն դրամ։ Գումարների վճարման ուշացումն ունի իր հիմնավոր պատճառները. կոնյակի և գինու արտահանման ծավալները կտրուկ պակասեցին ու այդ պատճառով մթերող կազմակերպությունները չկարողացան ժամանակին վճարել»,-նշեց գյուղնախարարը։

manukyan6

«Ա1+»[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով