[:hy]Խմելու ջուրը մեկ վարձակալի կհանձնվի[:]

By | 15.06.2016

[:hy]Հունիսի 15-ին՝ ժամը 14.00-ին, ավարտվեց ՀՀ խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումը: Սահմանված վերջնաժամկետին ընդառաջ՝ պատշաճ  մրցութային փաթեթներ էին ներկայացրել նախաորակավորման փուլ անցած երկու ընկերություններ՝ «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն Ինտերնացիոնալ», « ՋիԷմբի Էյչ», «ԿՈՆՍՈՒԼԱԿՎԱ Համբուրգ Եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ», «ԵՎՐԱՎԱՍԵՐ» կոնսորցիումը և «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունները:
ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում հայտերի ընդունման և գույքագրման ժամանակ կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց գնահատման գործընթացը:

«Մենք պլանավորում ենք 15 – 20  օրվա ընթացքում իրականացնել հայտերի տեխնիկական առաջարկների գնահատում: Գնահատման երկրորդ փուլ կանցնեն տեխնիկական առաջարկի համար նախատեսված 100 միավորից նվազագույնը 75 միավոր վաստակած հայտատուները: Դրան կհաջորդի  ֆինանսական առաջարկների բացումը: Այդ մասին ձեզ կտեղեկացվի նախապես, որպեսզի ձեր ներկայացուցիչները ներկա լինեն ֆինասական հայտերի բացման արարողությանը ևս»,- ասաց Ա. Հարությունյանը:

Ըստ ընթացակարգի՝ ֆինանսական առաջարկների գնահատման համար նույնպես նախատեսվում է 15-20 օր ժամանակ: Այդ փուլի ավարտից հետո ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովը կճանաչի մրցույթում հաղթած ընկերություն, որի հետ, ըստ անհարժեշտության, կվարվեն պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:
Նշենք, որ  պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի նախաորակավորման փուլում ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովի կողմից որակավորվել էր 4 ընկերություն: 2016 թ. մարտի 31-ին դրանց ուղարկվել էր մրցութային փաստաթղթերը: Մրցույթի պատշաճ կազմակերպման նպատակով ՋՏՊԿ-ն խորհրդատվական ընկերության միջոցով կազմակերպել է նախամրցութային հանդիպում, կոմիտեում բացվել  է տեղեկությունների սենյակ, ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, տարածքներ այցելելու  թույլտվություն:

Հանդիպման ավարտին հայտատու ընկերությունների կողմից ներկայացված Ֆինանսական առաջարկների  ծրարները տեղադրվեցին համապատասխան պահոցում, որն  ի պահ է տրվելու «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: Այս ընթացակարգը վերահսկվեց և արձանագրվեց հայտատու ընկերությունների ներկայացուցիչների կողմից:
Ա. Հարությունյանը նշեց, որ գնման ընթացակարգի արդյունքները և կնքվելիք պայմանագրի նախագիծը կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը:

 

jur-472x265

«Ա1+»[:]

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով