[:hy]Խանումյանը վստահ է, որ «առնվազն կատարողները կպատժվեն»[:]

By | 07.06.2016
Загрузка...

[:hy]Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու հատկանիշներով:

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում սկսված աղմկահարույց այս միջադեպի գործով մեղադրյալներ ու կասկածյալներ առայժմ չկան:

Հայկ Խանումյանը, մինչդեռ, դեռ երեկ հայտարարել էր, որ ճանաչել է իր վրա հարձակված քսան անձանցից առնվազն յոթին:

Հիվանդանոցում «Ազատության» հետ զրույցում Խանումյանն այսօր ասաց, լավատես է․ — «Յոթ հոգու ճանաչում եմ արտաքինով: Վիդեոների ուսումնասիրությունը թերևս քննչական բաժնին հնարավորություն կտա․․․ Ազգային ժողովի, Արցախբանկի տեսախցիկները հնարավորություն կտան առնվազն մարդկանց գտնելու․․․ Ես վստահ եմ, որ այդ գործը կբացահայտվի, և առնվազն կատարողները, վստահ եմ, որ կպատժվեն»:

Ընդդիմադիր պատգամավորն այսօր նույնպես հարցաքննվել է: Նա անուններ չի հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից: Սակայն պնդում է, որ իրեն ծեծողներն ու առևանգողները քաղաքական պատվեր էին կատարում:

Քթի, այտոսկրի ու կողոսկրերի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված պատգամավորը հիվանդանոցում կմնա առնվազն մեկ շաբաթ:

xanumyan0_r1_s

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...