[:hy]Խադիջա Իսմայլովան Ադրբեջանի իշխանություններից բացատրություն է պահանջել[:]

[:hy]

Լրագրող-հետաքննիչ Խադիջա Իսմայլովան իր գործով կայացրած վճռի կապակցությամբ հունիսի 6-ին էլեկտրոնային հարցումներ է ուղարկել Ադրբեջանի արդարադատության նախարարություն եւ Գերագույն դատարանի նախագահ Ալի Սսեֆալիեւին:

Նշենք, որ մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել նրան 7.5 տարով ազատազրկելու որոշումը՝ փոխարինելով այն 3.5 տարվա պայմանական ազատազրկմամբ եւ 5 տարվա փորձաշրջանով:

Լրագրողը վիճարկում է այդ որոշումը եւ Արդարադատության նախարարությունից հարցնում է, թե արդյոք դատական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ փորձաշրջանն ավելի երկար է տեւել, քան պայմանական պատիժը: Եթե նման դեպքեր եղել են, Իսմայլովան պահանջում է իրեն տեղյակ պահել այդ մասին: «Որոշումն ինձ չեն ուղարկել: Գաղութում տրված ազատման թերթիկում նշված է, թե ինչ պարտականություններ են դրվում ինձ վրա պայմանական պատժաչափի կապակցությամբ: Խնդրում եմ ուղարել որոշման պատճեն, տեղադրել այն համացանցում եւ բացատրել ինձ պայմանական պատժի պարտականությունները»,- գրել է ադրբեջանցի լրագրողը:

Փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւան Turan-ի հետ զրույցում նշել է, որ, համաձայն պրակտիկայի, փորձաշրջանը պետք է պատժի ժամկետից կարճ լինի:

Փաստաբան Յալչին Իմանովը նույնպես նշել է, որ իրեն հայտնի չէ որեւէ դեպք, երբ փորձաշրջանի ժամկետն ավելի երկար է, քան պայմանական պատիժը: «Այստեղ առհասարակ բացակայում է տրամաբանությունը: Ստացվում է, որ պատժի ժամկետը լրացել է, իսկ փորձաշրջանը դեռ շարունակվում է»,- ասել է նա:

Փաստաբանը ենթադրում է, որ որոշումը կարող է պայմանավորված լինել Իսմայլովայի ազատությունը հնարավորինս երկար սահմանափակելու ցանկությամբ:
Փորձաշրջանը ենթադրում է արտասահման մեկնելու արգելք, ինչպես նաեւ Իսմայլովան պարտավոր է պարբերաբար դատական մարմիններին տեղյակ պահել իր բնակության վայրի փոփոխման մասին:

45871

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով