[:hy]Լիցենզիա չտրամադրել Yandex Taxi-ին. «Չորրորդ իշխանություն» [:]

By | 22.06.2016

[:hy]«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր բունտ է հասունանում Երևանում: Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, որ ամռան ամիսներն անցնում են հանրահավաքային ակտիվ պայքարի ռեժիմով: Ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները երկու տարի առաջ դարձյալ ամռանն էին, նախորդ տարի՝ էլեկտրիկ Երևանը դարձավ իրադարձությունների միակ թատերաբեմը: Հիմա էլ հուլիսը խոստանում է թեժ լինել մեկ այլ սոցիալական թեմայի պայթյունով: Արդեն հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Երևանում կգործի  Yandex Taxi-ին, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել: Yandex Taxi-ն առաջին 2 կիլոմետրի համար կառաջարկի 100 դրամ սակագին, որը տեղական որևէ ընկերություն, անհատ տաքսու վարորդ չի առաջարկում: Արդեն իսկ շատերն այն կարծիքին են, որ այսօրինակ աշխատաոճով նորաբաց տաքսի սերվիզի սեփականատերերը գրավելու են շուկան, արդյունքում շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ: Թեման արդեն օրակարգային է հռչակել «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը տարբեր հարցերի մասով որոշակի հաջողություններ պայքարի ճանապարհով գրանցել է: Հիմա նույն նախաձեռնությունն առայժմ հրապարակային հարթակում հորդորել է ՀՀ իշխանություններին, մասնավորապես Կապի և տրանսպորտի նախարարությանը, լիցենզիա չտրամադրել Yandex Taxi-ին: «Մենք միանշանակ բազմամարդ և բազմամեքենա երթեր ենք խոստանում, մարդիկ իրենց աշխատանքը պաշտպանելու համար դուրս կգան փողոց»,- արդեն հայտարարել են նախաձեռնության անդամները: Իրենց հերթին տաքսիների բազմաթիվ վարորդներ արդեն հայտարարել են, որ թույլ չեն տալու Yandex Taxi-ի մուտքը հայկական շուկա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
chorrord_inqnishxanutyun[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով