[:hy]«Իրատես de facto» թերթը գրում է. [:]

[:hy]«Իրատես de facto» թերթը գրում է. «Քաղաքական վերադասավորումներն ակտիվ փուլ են մտնում: Նոր հայտ ներկայացրած ուժերը շտապում են համագումարներ գումարել եւ ցուցադրել իրենց «զինանոցը»: Այսօր Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը վերջապես կհիմնադրվի: Կասկածից վեր է, որ դրա թիկունքում կանգնած մարդիկ դեռ չեն «գաղտնազերծվի», կսպասեն հարմար պահի: ԲՀԿ-ից պոկված մյուս թեւն էլ է «բարգավաճման» գործընթացի մեջ: Հուլիսի 9-ին նախատեսված է Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը: Ի տարբերություն նախորդի, այս ուժի հարցում իշխանությունների ակնկալիքներն այլ են: Մեր տեղեկություններով, իշխանությունը նպատակ ունի ռուսամետ ուժ ստեղծելու եւ «Ալյանս» կուսակցությունն ու «Ռեֆորմիստներին» իրար միացնելու: Ավելին, որոշ տեղեկություններով, ռեֆորմիստները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց համագումարին ներկա լինի անձամբ երկրի ղեկավարը: Այսինքն, այս ուժերի միավորումից իշխանամերձ մի բլոկ է ստեղծվում, որտեղ, ըստ մեր աղբյուրի, կարող են լինել ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ չգտած անձինք: Ասել է` իշխանությունը նպատակ ունի այս դաշինքը խորհրդարան բերելու, բայց իր կազմած ցուցակով ու մարդկանցով: Փաստորեն, «Ալյանս»-«Ռեֆորմիստներ» ապագա տանդեմը ՀՀԿ-ի «պահեստային» ուժն է դառնալու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

facto դե ֆակտո[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով