[:hy]Իրավիճակի փոփոխության հետ փոխվել է նաեւ Ադրբեջանի ախորժակը. Սենոր Հասրաթյան[:]

By | 05.06.2016

[:hy]

Իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ Ադրբեջանի «ախորժակը» փոխվել է:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը

«Նախքան ապրիլյան չորսօրյա առճակատումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանձին այդ սուլթանապետության միապետի, իսկ կողքից նաեւ՝ ռազմական վեզիրի, պարբերաբար հոխորտում էր Արցախը (նաեւ՝ Հայաստանը) 3 օրվա ընթացքում գրավելու մասին: Այսօր, կարծեք թե, իրավիճակի փոփոխության հետ փոխվել է նաեւ նրանց ախորժակը:

Մասնավորապես՝ ս. թ. հունիսի 4-ին Բաքվում տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարի ամփոփիչ նիստում սուլթանապետության միապետի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, մոռանալով իր սուլթանի կողմից «եռօրյա հաղթանակի» մասին տարիներ շարունակ արած գոռում-գոչյունները, հայտարարեց, թե «մենք կարող էինք մեկ ամսվա ընթացքում մեր հողերը ազատագրել, բայց մեզ թույլ չտվեցին…»:

Որ 3 օրը ապրիլյան իրադարձություններից հետո փոխվեց մեկ ամսի, դա ինքնին տրամաբանական է և ժամկետի «երկարաձգման» առումով հասկանալի… Իսկ ահա թե ով նրանց թույլ չտվեց շարունակել (չեն էլ ասում, թե ով է թույլ տվել սկսել), թե ով եւ ինչու ապրիլի 4-ին հանդես եկավ կրակի միակողմանի դադարեցման մասին հայտարարությամբ եւ, վերջապես, այդ ովը ինչու թռավ Մոսկվա՝ հայկական ուժերին կանգնեցնելու համար (ինչպես 94-ին էր), դա է անտրամաբանականն ու անհասկանալին… (Չնայած, կարող է նաև հասկացողը հասկանում է…) Ինչեւէ, այսքանից հետո մեզ մնում է Բաքվից սպասել թարմ, բայց «ճշտգրտված» ժամկետներով հայտարարությունների…»։

45788

Artsakhpress[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով