Իշխանությունները այսօր Հռոմի Պապից ավելի կաթոլիկ են ուզում երևալ

[:hy]Լավ է, որ Հռոմի Պապը եկավ… Երևանի սրտում, պարսկական բազարը վերջապես մի քանի օրով փակվեց: Խոսքս Հանրապետության հրապարակում լցված այն մեքենաների մասին է, որ անցորդներին միմիայն զարմացնում է, թե էս ավտոբուսները, պարսական մեքենաները ինչ գործ ունեն քաղաքի սրտում: Դե մի քանի հոգի քաղաքի սիրտը բռնաբարել են, պարսկաստան չէ, թուրքիա էլ կշինեն հրապարակները, միայն թե մի քանի հոգի փող աշխատեն…

Երկիրը անպաշտպան է, տեսնես Հռոմի Պապը գիտի, ուր է եկել, թե նրան, ինչպես մեր վաղ անցյալում ապրած, հետն էլ մեր հպարտությունը դուրս հանելու, թե Նարեկացի ենք ունեցել-ը դարձրել ենք դրոշակ ու այդ դրոշակի լույսն ենք Պապին ներկայացնում, իրականությունը մեր օրերի քոռացնելով… իբր քրիստոնյային հատուկ կեցվածքով դիմավորողները կարողացել են աչք փակել տան, այստեղ կատարվելիք բռնություններն ու հակաքրիստոնեական քայլերը, որտեղ մեր իշխանությունները կարողանում են շատ հեշտությամբ պարտակել…

Հռոմի Պապը չէր ցանկացել, որ իրեն բիզնեսմեններն ու ապիկարները դիմավորեն, սակայն խեղճ Պապ, ինչ իմանա, որ հենց նրա հետ շրջող իշախնավորները հենց նրա ասած բիզնեսմեններն են ու ավազակները: Մեծ դեր ու նշանակություն ունի Հռոմի Պապի այցը մեր երկիրը: Նա այն Պապն է, որը ցեղասպանությունը որակեց անթույլատրելի և եթե աշխարհը չընդունի ցեղասպանությունը հայերի, ապա այն կրկին կարնահոսի… Ուստի այս պատմական օրերին Հռոմի Պապի ներկայությունը մեր երկիր վկայում է, որ մենք, ինչքան էլ մեր ներսում ունենք տարաբնույթ խնդիրներ ու ցասում, պետք է մենք աշխատենք այս պատմական պահը օգտագործել, ցույց տալով, թե ինչպիսին է Հայստանը այսօր, պետք է կարողանանք վեր հանել մեր ցավն ու տեղի ունեցող իրականությունը, որը այսօր իշխանությունները կարողանում են թաքցնել ու դրսից եկած հյուրին ներկայանալ այնպիսի հյուրասեր ու մարդասիրական ձևերով, որը սուտ է իրականում:

Եթե մարդ չի կարողանում այսօր մեկ միլիոն մարդու ապահով կյանք տալ, ապա ինչ իրավունք ունի այդ ժողովրդի անունից խոսելու: Սերժ Սարգսյանը այսօր հպարտությամբ է շրջում Հռոմի Պապի հետ, մինչդեռ չի հասկանում, որ այսօր հայը իր օրվա հացը հազիվ վաստակելով հետաքրքրված չէ, իր երկրում տեղի ունեցող իրադարձություններով, որովհետև նույն բանդան, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը կարողացել է հային քշել իր տնից, տնավեր դարձնել ու իրենք իրենցով երկիրին տեր են դարձել: Ում համար է Սարգսյանը այդչափ հպարտ, նրա համար, որ երկիրը դատարկել է, նրա համար, որ երկիրը քանդել ու ծախել է, թե նրա համար, որ պատերազմը թեժացնելու համար իր հարցերն էր ուզում լուծել: Տխուր , ուրախ րոպեներ Երևանում, որտեղ երևանցու համար կարծես չկա այն լիարժեք ուրախությունը, որտեղ իր տան մեջ կկարողանա ուրախանալ…

վաղն էլ Հանրապետության հրապարակից աղոթք կկարդա Պապը, հայը լույս կտեսնի խավարի կողքին, մինդեռ հայը լույսի մեջ է ապրել, արարել, իսկ այսօր մենք դրսից եկողից ենք լույս ուզում, ինչ տխուր է, չէ, լույսը փոխարինելով խավարի հետ, այսօր լույս ենք ուզում…

serjpapi75_n

Հեղինակ ̀ Արթուր Հայրապետյան[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով