[:hy]Ինչպես են մսխվում բյուջեի միջոցները. ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից. «Ժողովուրդ» [:]

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հունիսի 13-ին պայմանագիր է կնքել «Հովհաննես Մարտիրոսյան» Ա/Ձ-ի հետ: ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից: Մասնավորապես գնվել են գրասեղաններ, զգեստապահարաններ, գրապահարաններ, սեղաններ, խոհանոցային պահարաններ, աթոռներ, փափուկ կահավորանք: Ի դեպ, վերջինի համար վճարվել է 1 մլն 80 հազար դրամ, իսկ գնված 3 գրասեղաններից յուրաքանչյուրի համար վճարվել է 290 հազար դրամ եւ 185 հազար դրամ: Մի կողմից ծախսերը կրճատելու մասին են հայտարարում, մյուս կողմից մտածում են էլ որտեղ գումարները վատնեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
975_b[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով