[:hy]Ինչու էր Սերժ Սարգսյանն Արցախ մեկնել. «Ժողովուրդ» [:]

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը Արցախ՝ առաջնագիծ մեկնեց, ահագնացան խոսակցություններն այն մասին, որ սկսել է գործել «Կազան 2» «օպերացիան», որով նախատեսվում է ազատագրված որոշ տարածքների հանձնում: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկվել, Սանկտ Պետերբուրգի բանակցություններին անդրադարձ եղե՞լ է, թե՞ ոչ: Ըստ Բաբայանի. «Սերժ Սարգսյանի այցը հիմնականում վերաբերում էր բանակաշինության ոլորտին եւ երկու հայկական պետությունների համագործակցությանը: Երկու նախագահները եղել են սահմանագծի մի շարք հատվածներում, ծանոթացել են զինվորների առօրյային, այնուհետեւ եղել է աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակից բարձրագույն հրամկազմի հետ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Joxovurd-2[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով