[:hy]Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունն իր հայտարարության պատասխանն էր. «Ժողովուրդ» [:]

By | 21.06.2016

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրությունը ցնցեց Հայաստանի հանրությանը. կրկին ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՔԿ-ի՝ նա կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ: Այսպիսով՝ կրկին օտարերկրա բարձրաստիճան հյուրի այցելությունից առաջ ՀՀ իշխանությունները բազմաթիվ հարցերի տեղիք տվող  մեղադրանքով ձերբակալում են Ժիրայր Սէֆիլյանին: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Հայաստան է այցելելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, եւ սպասվում է, որ տասնյակ երկրներից պաշտոնական պատվիրակություններ են ժամանելու Հայաստան: Անցած տարի էլ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեցին ապրիլի 24-ին ընդառաջ, երբ դարձյալ ՀՀ-ում էին բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ պատվիրակություններ: Մյուս կողմից ուշագրավ է, որ Սէֆիլյանին ձերբակալեցին հենց այն օրը, երբ Սանկտ Պետերբուրգում ընթանում էր Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ըստ էության, կորսված 800 հա տարածքների դեմ ամենաարմատականը խոսող եւ կոնկրետ գործողությունների կոչ անող գործչին հենց Պուտինի հետ հանդիպումից առաջ ձերբակալելը չէր կարող պատահական լինել: Ենթադրվում էր, որ այս հանդիպման ընթացքում ռուսական կողմից փորձ է արվելու  ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված Սարգսյանից ինչ-որ կոնկրետ խոստումներ կորզել: Նման պայմաններում ցանկացած տեսակի զիջման դեմ արտահայտվող գործչի ձերբակալությունը չի կարող չդիտարկվել որպես փոխկապակցված գործողություն: Մայիսի 17-ին Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս, ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան, վերցնեն եւ ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու»: Ժիրայր Սէֆիլյանը այն անձանցից էր, որը ընդունել էր Սարգսյանի մարտահրավերը եւ պատրաստ էր գնալ ռազմաճակատ եւ կռվել հանուն մեր հողերի ազատագրման: Այս ձերբակալությունն ինչ-որ առումով նաեւ նրա այդ հայտարարության պատասխանն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
f5d6924f85c91e19c15f94ec990550d8[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով