[:hy]Ժիրայր Սէֆիլյանի դեմ ով է ցուցմունք տվել. «Ժողովուրդ» [:]

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սէֆիլյանը կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ: Ըստ իրավապահների՝ Սէֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավն այն է, որ Ժիրայր Սէֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սէֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Դորիկի Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սէֆիլյանի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
f5d6924f85c91e19c15f94ec990550d8[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով