[:hy]Թուրքիան կրկին անգամ մերժեց Գերմանիային[:]

[:hy]Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազան։ Պատվիրակության կազմում է եղել նաև Պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն։ Այս մասին հաղորդում է Եվրանյուզը՝ գերմանական Spiegel-ին հղումով։

Գրավոր բացատրություն թուրքական կառավարությունը Գերմանիայի Պաշտպանության նախարարությանը դեռևս չի տվել, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Անկարան այս մերժումը պայմանավորում է այս տարվա հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումով։

Գերմանական պատվիրակությունը պլանավորել է հուլիսի կեսերին ճանաչողական այց կատարել ռազմաբազա՝ հասկանալու համար «Իսլամական պետության» դեմ գործողություններում ներգրավված դաշնային զորքերի վիճակը։ 2016 թվականի հունվարից գերմանական հետախույզ ինքնաթիռներն օգտագործվում են Սիրիայում օդային հետախուզություն իրականացնելու համար։

Spiegel-ը հիշեցնում է՝ սա Անկարայի առաջին մերժումը չէ Բեռլինին։ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո Թուրքիան առկախեց գերմանացի լրագրողների այցը «Ինջիրլիք» բազա՝ այդ որոշումը հիմնավորելով անվտանգության նկատառումներով։

Ավելացնենք, որ Բունդեսթագի այս որոշումից հետո թուրքական Kanal հեռուստաալիքը մերժել էր վերահեռարձակել  գերմանական ZDF հեռուստաընկերության պատրաստած մանկական հեռուստածրագիրը։

ankara-nkar

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով