[:hy]Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ[:]

By | 02.06.2016
Загрузка...

[:hy]

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել Բունդեսթագում Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ:

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քայլը բնորոշել է հերթապահ ձևակերպումներով` անվանելով այն «ամոթալի»:

Պաշտոնական Անկարան նշել է, թե իրենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանից սովորելու ոչինչ չունեն: Նրանք մեղադրել են գերմանական կողմին 1915 թվականի դեպքերի հարցում կողմնակալ լինելու մեջ: Որպես նման գործելաոճի պատճառ` Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Գերմանիային հակաթուրքականության ու հակաիսլամականության տրամադրվածություն ունենալու մեջ:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել են, թե Բունդեսթագը պատմությունը մեկնաբանել է իր ձևով: Պաշտոնական Անկարայից հայտնել են, որ Գերմանիայում իրենց դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար:

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչմանմասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև`Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագումբարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչթե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

45666

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...