[:hy]Թերմոս սառը թեյով. Ավակովը դիմում է հայ ցուցարարներին[:]

By | 24.06.2016
Загрузка...

[:hy]Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որը վերնագրել է՝ Թերմոս սառը թեյով         

                    

  Իմ սիրելի Հայաստան,Մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր թե սրբեցին ու տարան հույսերը: Անզորությունից կոկորդներումս կծիկ էր: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք վերադառնում 8 հոգով, ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձնաթաթախ:

Մենք մեզ հետ էինք տանում մեծ զինվորական թերմոս՝ միակ բանը, որ հաջողվեց դուրս բերել հատուկ ջոկատայինների կողմից ջարդուփշուր արած բարիկադների առաջին գծից: Ոտքերը ցավում էին: Ձեռքերը սառել էին սառնամանիքից՝ առանց ծեծկռտուքի ժամանակ կորցրած ձեռնոցների, իսկ մենք, մենք այդ անիծյալ ծանր 20 լիտրանոց զինվորական թերմոսը, որի մեջ արդեն սառած թեյ էր, տանում էինք մերոնց՝ Մայդան: Որպես խորհրդանիշ: Ինչպես չնահաջելու և ազատ լինելու մեր ձգտումը:Ոչ մի ոսկե գեղմ չէր համեմատվի այդ թերմոսի արժեքի հետ, որը մենք այդ ժամանակ տարանք Մայդանի ճամբար: Մենք այդ ժամանակ այնտեղ տարանք այն թեյը՝ մենք մեզ հետ ճամբար տարանք ամուր կամքը դեպի ազատություն…

arsen_avakov_090414

Հայելի.am[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...