[:hy]Թաղային հեղինակությո՞ւն, թե՞ առողջ սերունդ. Մհեր Սեդրակյանի դստեր մանկապարտեզում հոգեպես անհավասարակշիռ դաստիարակ կա. «Իրատես» [:]

[:hy]«Իրատես» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ «Իրատեսը» Երեւանի մանկապարտեզներից մեկի մասին նյութ էր տպագրել, որում մասնավորապես նշված էր, որ Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, ով, հերիք չէ, սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու (երբեմն-երբեմն փոքրիկների տրուսիկների մեջ նայելու), նաեւ, ասում են, աղանդավոր է: «Վերջինս երեխաներին տկլորացնում է ու հոգեբանական ճնշումների ենթարկում, սպառնում, թե տանելու է ծառից կապի: Այս «մեթոդների» պատճառով, ասում են, փոքրիկ տղաներից մեկն այնպիսի վիճակում է, որ առանց բժիշկ-հոգեբանի հազիվ թե կարողանա հաղթահարել ծանր ապրումները»,- ասված էր հրապարակման մեջ: Ամենաուշագրավն այն է, որ չնայած մենք ո՛չ մանկապարտեզի թիվն էինք նշել, ո՛չ տնօրենի անունը, բայց պետական գերատեսչությունների աշխատակիցների առաջին արձագանքն այսպիսին էր. «Գիտեք, չէ՞, որ դա Թոխմախի Մհերի աղջկա մանկապարտեզն է»: Սա երկրորդ ահազանգն էր ու նաեւ շատ հարցերի պատասխան: Իհարկե, վերոնշյալ կառույցները վստահեցրին, որ քննության առարկա են դարձնելու հարցը, բայց նման իրազեկումից հետո ոչ մի ակնկալիք չունեինք, որ տվյալ մանկապարտեզում տեղի ունեցածը ջրի երես դուրս կգա: …ՄԻՊ-ը որեւէ ահազանգ այս առումով չի ստացել: Հազիվ էլ ստանար, քանի որ մանկապարտեզի երեխաների ծնողներն այնքան էին ահաբեկված, որ անգամ նախակրթարանի հասցեն խուսափում էին ասել: Իսկ մինչ այդ նրանք պատրաստակամություն էին հայտնել անձամբ ամեն ինչ պատմել ու հասցեական մեղադրանքներ ներկայացնել: …Այսպես են մեզանում բոլոր հարցերը «լուծվում»: Անգամ երեխաների խեղվող հոգեբանությունն այնքան կարեւոր չէ, որքան այս կամ այն թաղային հեղինակության թանին «թթու» չասելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
210px-Irates-de-facto[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով