[:hy]Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ[:]

By | 03.06.2016
Загрузка...

[:hy]Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այցի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության ծրագրերն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքները: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Ստեփանակերտի մարզադպրոցում և համար 6 մանկապարտեզում: ԼՂՀ կատարած այցի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները Ստեփանակերտի քաղաքապետարանում մասնակցել են համատեղ ծրագրերի հեռանկարներին առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Երևանից ժամանած հյուրերը Ստեփանակերտի քաղաքապետարանին, մարզադպրոցին և մանկապարտեզին Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի կողմից հանձնել են նվերներ և ցուցաբերել տեխնիկական աջակցություն:

50a9

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...