[:hy] Էրդողանի ճակատագիրը կորոշվի այսօր̀ հունիսի 7-ին Մոսկվայում [:]

[:hy]Գերմանիայի Բունդեսթագի ընդունած «1915-1916թթ-ին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերնագրով բանաձևի արդյունքում Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները հարաբերական սառը կլինեն, քանի դեռ այդ երկրի նախագահն է Էրդողանը: Ավելին, Էրդողանը և նրա վարած քաղաքականությունն ընդունելի չէ ոչ միայն Գերմանիայի , այլ նաև Եվրամիության և ԱՄՆ-ի ղեկավարության կողմից:

Արդեն հայտնի է, որ հունիսի 7-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հանդիպումը: Իսրայելական Շալոմ թերթի թղթակից Կարել Վալանսը թուրքական T24 պարբերականի համար գրված հոդվածում վստահաբար ասում է, որ այլ կարևոր հարցերի հետ քննարկվելու է նաև Թուրքիայի հարցը: Իսկ ներկայումս Թուրքիայի հարց ասելով, բոլորը հասկանում են Էրդողանի հարց:

Ռուսաստանը և Իսրայելն Էրդողանից ամենադժգոհ պետություններն են: Եվ այժմ , երբ Բունդեսթագում Հայկական բանաձևից հետո Թուրքիայի նախագահը , որպես անձ, զրկվել է Եվրամիության աջակցությունից, ի դեմս՝ Գերմանիայի, երկու երկրները կորոշեն Էրդողանի հետագա ճակատագիրը:

Սա չի նշանակում, որ Ռուսաստանը և Իսրայելը տարբեր ճանապարհներով կիշխանազրկեն Էրդողանին: Կարող է լինել և հակառակը: Ռուսաստանը և Իսրայելը կբարելավեն իրենց հարաբերություններն Էրդողանի հետ, փորձելով լրացուցիչ խթանել Էրդողանի ՛՛համառ ընդդիմությունը՛՛ Եվրամիությանը և ԱՄՆ-ին: Ժամանակակից աշխարհում ոչինչ բացառել չի կարելի: Առավել ևս , որ վերջերս Էրդողանը հայտարարել էր, որ պետք է հարգանքով վերաբերվել Վլադիմիր Պուտինի խոսքերին, որոնք առնչվում էին Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

234NX

Armweeklynews[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով