[:hy]Էրդողանը դարձյալ սպառնացել է արտաքսել Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին[:]

By | 05.06.2016

[:hy]

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն արձագանքած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայում մոտ 100 հազար հայ է բնակվում:

«Նրանց կեսը մեր քաղաքացիներն են: Եթե մենք նրբանկատ չլինեինք, մեր քաղաքացին չհանդիսացող հայերին ինչո՞ւ պիտի պահեինք: Եվրոպայի նման նրանց Հայաստան կուղարկենք: Կանենք դա»,-ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ սպառնացել է Էրդողանը:

Էրդողանը նման սպառնալիքներ հնչեցրել էր նաև անցյալ տարի:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Գերմանիան ամենավերջին երկիրն է, որն իրավունք ունի իրենց ցեղասպանության մեջ մեղադրել և խորհուրդ է տվել վերանայել Հոլոքոստի ճանաչումը:

«Դու ո՞ր պետությանն ինչ ես ասում: Եվս մեկ անգամ եմ ընդգծում, մենք մեր անցյալից ամաչելու պատճառ չունենք: Սակայն մեզ Հայոց ցեղասպանության մասին բանաձևերով սպառնացող երկրներից ամեն մեկի հետևում միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը կա»,-ասել է նա:

Էրդողանի պնդմամբ՝ հայկական հարցն օգտագործվում է որպես  Թուրքիային շանտաժի ենթարկելու միջոց:

Erdoxan1[:]

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով