[:hy] Էվելինա Շահինյանը այսօր դարձավ 75 տարեկան[:]

By | 13.06.2016
Загрузка...

[:hy]Վարդուհի, Գերտրուդ, Վալենտին Ռենո, Մադլեն, Կին, Ջուլիա, Ադելա, Էլեանոր Դյուրով և շատ այլ կերպարներ, որոնց մասին լսելով` յուրաքանչյուր թատերասեր հիշում է այն դերասանուհուն, ում անունն Էվելինա Շահիրյան է: 1941 թվականին ծնված, «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական բաժինն ավարտած դերասանուհին 1960-ականներին մտավ հանդիսատեսի սիրտը: Տարիներն անզոր են՝ միշտ երիտասարդ դերասանուհին այսօր նշում է իր 75 ամյակը: Այս առթիվ Tert.am Youth-ը զրուցեց դերասանի հետ` տարեդարձը շնորհավորելու և պարզելու համար, թե ինչպե՞ս է նշելու իր տոնը և որո՞նք են միշտ համակրելի մնալու գաղտնիքները:

-Ո՞վ առաջինը շնորհավորեց Ձեր տարեդարձը:

-Սիրելի փեսաս անակնկալ մատուցեց:Ժամը 8-ին եկել էր ինձ շնորհավորելու: Շատ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց:Այնքան ջերմ խոսքեր լսեցի նրանից: Աննկարագրելի շոյված եմ:Ես երջանիկ եմ, որ նրա պես փեսա ունեմ: Զավակներս ևս անմասն չեն մնացել:

-Ամենատպավորիչ շնորհավորանքը, որ ստացել եք:

-Զգացական տարեդարձներս մնացին տարիների մեջ: Ամենագեղեցիկներն այն ժամանակ էին, երբ ամուսինս կողքիս էր: Այնպիսի տարեդարձ չեմ ունեցել, որ մի յուրօրինակ արարք արած չլինի: Հիշում եմ, երբ դարձա 35 տարեկան: Ամուսինս և երեխաներս իսկական անակնկալ էին պատրաստել: Որոշել էի, որ տարեդարձս չենք նշելու, սկայան դա միայն ես էի որոշել: Իսկական տոնը սպասվում էր ինձ այն ժամանակ, երբ դուռը բացեցի ու ներս մտա տուն: Ամբողջ տունը ծաղիկներով ողողված էր:Տասներկու տարեկան աղջիկս տոնական սեղան էր պատրաստել: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչքան էի հուզվել:

-Դրամատիկ թատրոնը տարեդարձները միշտ նշում է: Ի՞նչ է սպասվում այսօր:

-Այո, մեր թատրոնը առանց շնորհավորանք մեզ չի թողնում, սակայն այս տարի որոշեցի չնշել: Թատրոնի անձնակազմն առաջարկեց, բայց չհամաձայնեցի: Սահմանից ստացած վերքերը դեռ թարմ են: Ուզում եմ, որ տարեդարձիս նվերը խաղաղությունը լինի:

Շարունակությունը՝ այստեղ

էվելինա4977[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...