[:hy]Զինված ԱԱԾ-ականներ` Հ1-ում. ինչի հետ է կապված «ուժեղացված հսկողությունը». «Հրապարակ» [:]

[:hy]«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ: Ըստ մեր աղբյուրի` «ուժեղացումը» կապված է Սեֆիլյանի գործի հետ: Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ընթացքում ավտոմեքենաներից մեկում 2 ավտոմատ է հայտնաբերվել, որը վերագրվել է Ժիրայր Սեֆիլյանին, եւ դրա հիմքով էլ նա ձերբակալվել է: Հաղորդվեց նաեւ, որ Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել: Էդ 2 ավտոմատներո՞վ էին գրավելու՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Ինչո՞ւ եք զարմանում, Նաիրի Հունանյանենք քանի՞ ավտոմատով էին։ Ծրագիրը հետեւյալն է եղել՝ աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, 2 ավտոմատն իր գործն է անում»: Դետեկտիվ  կինո չե՞ք պատմում պատահաբար: «Ոչ, փաստերն առաջիկայում կներկայացվեն, կգաք ներողություն կխնդրեք` այդպես իրոնիկ տոնով խոսելու համար»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
04d5c4516338d42a5d634ccfb5707b7f[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով