[:hy]Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նրա հինգ ծառայակիցների[:]

[:hy]Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջացառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը հիշեցնում է, որ նախնական քննության տվյալներով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Մարտիրոսյանը այս տարվա մարտի 14-ին ժամը 16-ի սահմաններում, իր ծառայության վայրում իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով «ինքն իրեն ստորին ծնոտի շրջանից պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում»: Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ:

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատածում զինծառայող Կամո Մարտիրոսյանին պարբերաբար վիրավորանք է հասցվել համածառայակիցների կողմից՝ տարբեր պատճառներով հնչեցվել հայհոյանքներ, վիրավորական այլ արտահայտություններ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային, առաջադրվել են մեղադրանքներ», — փոխանցում է Քննական կոմիտեն:

Երկու ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից», երկու ժամկետային զինծառայողի՝ նույն հոդվածի 2-րդ մասով՝ «զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)», պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», և 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»։ Նախաքննությունը շարունակվում է:

hqk (2)[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով