[:hy]«Զենք վաճառում են՝ ում ուզում են». Նիկոլայ Կապիտոնենկո[:]

[:hy]Ինչպե՞ս է   ՆԱՏՕ-ն  վերաբերվում փաստին, երբ հակամարտող կողմերին զենք է վաճառվում։

«Սա հարց է, որին վերջին երկու տարում  Ուկրիանան եւս ստիպված է եղել առնչվել»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասել է Միջազգային հարաբերությունների ուսումնասիրությունների կենտրոնի (Ուկրաինա)  տնօրեն  Նիկոլայ Կապիտոնենկոն։

« Ռեգիոն» կենտրոնի կազմակերպած օնլայն ասուլիսի ժամանակ նա  ներկայացրեց, թե ինչ դաս են քաղել։

«Զենքը  վաճառում է ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ անդամ-երկրները։ Ինչքան էլ լինի ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային, այստեղ ամերիկյան զենքի մատակարարման որոշման վրա չի կարող ազդել։ Կասկածում եմ, որ հակառակ մեխանիզմը նույնպես աշխատում է։ ՆԱՏՕ –ի անդամ պետությունները զենք վաճառում են նրան, ում ուզում են, եթե էմբարգոյին չեն մասնակցում»,-ասաց Նիկոլայ Կապիտոնենկոն։

Մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Հարավային Կովկասի երկրների անվտանգության մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն – 2016» ծրագրի շրջանակներում՝ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ։

nikolayНиколай-Капитоненко-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով