[:hy]Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը[:]

By | 08.06.2016

[:hy]Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհուրդներին է ներկայացվել Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը:

Մասնավորապես ներկայացվել են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և արտաքին լուսավորության, ինչպես նաև հանրային, բնակելի նշանակության շենքերում և այլ ենթակառուցվածքներում համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել արտանետումների ծավալը և ապահովել կայուն էներգետիկ զարգացում:

Երևան քաղաքի ԿԷԶԳԾ-ի նախագիծը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակությամբ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ին՝ մանրակրկիտ ուսումնասիրության և կանխատեսումների համար, ընդգծել է ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար:
 «Միանալով Եվրոպական միության «Քաղաքապետերի Դաշնագիր» նախաձեռնությանը` Երևանն ստանձնել է որոշակի պարտավորություն՝ մինչև 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը հնարավորություն կտա քաղաքային տնտեսությունը համապատասխանեցնել էներգետիկ զարգացման սկզբունքներին՝ կիրառելով եվրոպական քաղաքների փորձը: Ծրագիրն, ըստ էության, ինչպես էներգաարդյունավետության բարելավման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացման մեկնարկային քայլ է», — նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Խորհուրդների անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել նախագիծն առաջիկայում Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:

gggggggcv

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով