[:hy]Երևանի քաղաքապետը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետի հետ[:]

By | 08.06.2016

[:hy]Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետ Կոնստանտին Սլիշենկոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Կամչատկայի մարզում Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանը: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունն ու տեղերում հայ համայնքների ակտիվ գործունեությունը: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում առաջնահերթությունը մշտապես տրվում է մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ ու բարեկարգ քաղաք ունենալուն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կոնստանտին Սլիշենկոն իր հերթին նկատել է, որ Երևանն իսկապես հարմարավետ ու բարեկարգ քաղաք է, ինչն, իրոք, գնահատելի է: Հանդիպման շրջանակում Կոնստանտին Սլիշենկոն նաև համառոտ ներկայացրել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի վերջին տարիների զարգացումներն ու ընդգծել է տեղի հայ համայնքի կարևոր դերակատարումն ու ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում:

0619

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով