[:hy]ԵՎՐՈ-2016. C ԽՄԲԻ ԱՆՈՆՍԸ[:]

By | 06.06.2016
Загрузка...

[:hy]

Հունիսի 10-ին Ֆրանսիայում կմեկնարկի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Անդրադարձել ենք C խմբին, որում տեղ են գտել Գերմանիան, Ուկրաինան, Լեհաստանը եւ Հյուսիսային Իռլանդիան:
Հունիսի 12
Լեհաստան — Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00
Գերմանիա — Ուկրաինա՝ 23:00
Հունիսի 16
Ուկրաինա — Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00
Գերմանիա — Լեհաստան՝ 23:00
Հունիսի 21
Ուկրաինա — Լեհաստան՝ 20:00
Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա՝ 23:00
Խմբի գլխավոր ֆավորիտն է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Յոահիմ Լյովի թիմն ընտրական փուլը հաղթահարել է առաջին տեղով՝ մեկ միավորով գերազանցելով լեհերին: Խմբում տեղ են գտել նաեւ անցումային խաղերով սլովենացիներին անցած ուկրաինացիները, ինչպես նաեւ ընտրական փուլի գլխավոր հայտնություններից մեկը՝ Հյուսիսային Իռլանդիան, որը F խմբում զբաղեցրել է առաջին տեղը:
Գերմանիա
Աշխարհի չեմպիոնները Եվրոպայի առաջնությանն են մոտենում լուրջ խնդիրներով: Բունդեսթիմի կազմից վնասվածքների պատճառով դուրս են մնացել Մարկո Ռոյսը եւ Իլկայ Գյունդողանը, իսկ Միրոսլավ Կլոզեն ավարտել է իր ելույթները: Բացի այդ, այնքան էլ լավ մարզավիճակում չեն Մարիո Գյոտցեն եւ Անդրե Շյուրլեն. գերմանացիներին չի հաջողվի հեշտությամբ գործել առանց կենտրոնական հարձակվողի, այդ պատճառով նրանք երբեմն պետք է դիմեն Մարիո Գոմեսի ծառայություններին:
Գերմանիան տիտղոս նվաճելու մեկ հնարավորություն ունի. Լյովը պետք է բոլոր խնդիրները լուծի մրցաշարի ընթացքում, ինչպես դա արեց ԱԱ-2014-ին ու Եվրո-2016-ի ընտրական փուլում:
Լեհաստան
Լեհերը մրցաշարին են մեկնում կազմում ունենալով այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին է ընտրական փուլի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին: Բացի այդ, Ադամ Նավալկին իր տրամադրության տակ ունի այնպիսի խոստումնալից երիտասարդների, ինչպիսիքն են Արկադիուշ Միլիկը եւ Պետր Զելինսկին, փորձառու Գժեժոժ Կրիխովյակը եւ Կամիլ Գլիկը: Սակայն խնդիր է առաջանում հիմնական կենտրոնական հարձակվողի ընտրության հետ. Լեւանդովսկու թեկնածությունը կասկած չի առաջացնում, սակայն Միլիկը չափազանց լավն է պահեստայինների նստարանին մնալու համար: Ենթահարձակվողի դիրքում Արկադիուշին փորձարկելն այնքան էլ հաջող չէր: Լեհաստանը չի վախենում Գերմանիայից, որին արդեն հաղթել է ընտրական փուլում:
Ուկրաինա
Տնային Եվրո-2012-ից հետո ուկրաինացիների խաղաոճը գրեթե չի փոխվել՝ հիմնական զենքը եզրային ֆուտբոլիստներ Անդրեյ Յարմոլենկոյի ու Եվգենի Կոնոպլյանկայի ուժն է: Սակայն դրանում է կայանում նաեւ Միխայել Ֆոմենկոյի թիմի թույլությունը՝ նրանք չունեն երկրորդ պլանը: Չունենալով նույնպիսի բարձր մակարդակի փլեյմեյքեր եւ կենտրոնական հարձակվող՝ Ուկրաինան խնդիրներ է ունենում, երբ որ մրցակիցը խիտ է գործում եզրերում: Բացի այդ հաճախակի նկատվում են բացերը կիսապաշտպանության կենտրոնում: Սպասվում է, որ Գերմանիայի ու Լեհաստանի դեմ Ուկրաինան խաղալու է երկրորդ համարով՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը:
Հյուսիսային Իռլանդիա
Ընտրական փուլում 5-րդ զամբյուղից դուրս եկած թիմը խմբում զբաղեցրել է առաջին տեղը: Արդարության համար պետք է նշել, որ այս խմբում նույնիսկ Ֆարերյան կղզիները վաստակեցին 6 միավոր: Թիմի հարձակման գլխավոր ուժն է 28-ամյա Կայլ Լաֆերտին, ով ակումբային մակարդակով այնքան էլ աչքի չի ընկնում, սակայն ընտրական փուլում խփել է 6 գոլ: Ամեն դեպքում Հյուսիսային Իռլանդիայից բազմաթիվ մասնագետների կարծիքով ակնկալվում է պաշտպանողական ֆուտբոլ:
0313_n

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...