[:hy]Եվրո-2016. 1/8 եզրափակիչի զույգերը[:]

[:hy]Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիան կհանդիպի աշխարհամասի գործող փոխչեմպիոն իտալացիներին, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային բաժին հասավ Սլովակիան: Ընդ որում՝ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարելու դեպքում Իսպանիան ու Գերմանիան կհանդիպեն քառորդ եզրափակիչում:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Երրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 25-ին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա

1/4 եզրափակիչ

1-ին զույգի հաղթող — 3-րդ զույգի հաղթող

2-րդ զույգի հաղթող — 6-րդ զույգի հաղթող

5-րդ զույգի հաղթող — 7-րդ զույգի հաղթող

4-րդ զույգի հաղթող — 8-րդ զույգի հաղթող

44446a[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով