[:hy]ԵՎՐՈ-2016. ՖՐԱՆՍԻԱՆ ԲԱՑՄԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՌՈՒՄԻՆԻԱՅԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)[:]

By | 11.06.2016

[:hy]Եվրոպայի 2016թ. առաջնության բացման խաղում Ֆրանսիայի ընտրանին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին:

Առաջին խաղակեսի ընթացքում կողմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը, չնայած, որ երկու ընտրանիներն էլ գոլի հեղինակ դառնալու բազում հնարավորություն ունեին:

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Դիմիտրի Պայեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:

Րոպեներ անց գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայը բավական վիճելի 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց ռումինացի հարձակվող Բոգդան Ստանկուն:

Խաղի հիմնական ժամանակի ավարտից առաջ կրկին աչքի ընկավ Դիմիտրի Պայեն, այս անգամ դառնալով գոլի հեղինակ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Հավելենք, որ վաղը՝ հունիսի 11-ին տեղի կունենան Ալբանիա — Շվեյցարիա (խումբ A, Երեւանի ժամանակով՝ 17:00), Ուելս — Սլովակիա (խումբ B, 20:00) եւ Անգլիա — Ռուսաստան (խումբ B, 23:00) հանդիպումները:

Ֆրանսիա — Ռումինիա՝ 2:1

Գոլերը՝ Ժիրու (57), Պայե (89) — Ստանկու (65, 11 մետրանոց)

PARIS, FRANCE - JUNE 10:  Olivier Giroud (1st L) of France celebrates scoring his team's first goal with his team mates during the UEFA Euro 2016 Group A match between France and Romania at Stade de France on June 10, 2016 in Paris, France.  (Photo by Mike Hewitt/Getty Images)[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով