[:hy]ԵՎՐՈ-2016. ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐԻՑ ԱՌԱՋ[:]

By | 19.06.2016

[:hy]Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում մեկնարկում է 3-րդ տուրը: Առաջին 2 տուրերից հետո խմբերում պատկերը որոշակիորեն ուրվագծվել է: Ներկայացնում ենք խմբերում տիրող իրավիճակը:

A խումբ

Եվրո-2016-ը հյուրընկալող Ֆրանսիան առանց որևէ խնդրի վաստակած 6 միավորով գլխավորում է աղյուսակը և ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Երկրորդ հորիզոնականում գտնվող Շվեյցարիան 4 միավորով հիանալի շանսեր ունի: 3 տուրում կկայանա առաջատարների միջև կենտրոնական խաղը:

Ռումինիայի ընտրանին, որն ունի 1 միավոր շանսեր է պահպանում 2-րդ տեղով փլեյ-օֆֆ անցնելու համար: Բացի այդ, առավել իրատեսական կարող է դառնալ 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Ալբանիային, ապա վերջիններս միավոր դեռ չեն վաստակել և եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Ալբանացիները նաև գոլ դեռ չեն խփել՝ սեփականն ընդունելով 3 գնդակ:

B խումբ

B խմբում առաջատարը Անգլիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր: Համառ պայքար է Ուելսի և Սլովակիայի միջև, որոնք ունեն 3-ական միավոր: Ռուսաստանի ազգային թիմն առաջին տուրում ոչ-ոքի կորզելուց հետո պարտվել է և եզրափակում է քառյակը:

Վերջին տուրում Անգլիան խաղալու է Սլովակիայի, իսկ Ուելսը՝ Ռուսաստանի հետ:

C խումբ

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը 4 միավորով 1-ին հորիզոնականում է: Լեհաստանը նույնքան միավոր ունի, իսկ Հյուսիսային Իռլանդիայի ընտրանին 3 միավորով խառնվել է պայքարին, սակայն նրանց անչափ դժվարին հանդիպում է սպասվում գերմանացիների դեմ:

Շանսերը կորցրած Ուկրաինայի հավաքականը, որը միավոր չունի, վերջին տուրում խաղալու է լեհերի դեմ:

D խումբ

Եվրոպայի գործող չեմպիոնները հիանալի են մեկնարկել և 2 տուրերից հետո 100 %-անոց արդյունքով գլխավորում են D խմբի աղյուսակը: Դել Բոսկեի սաներն անգամ գոլ չեն ընդունել՝ խփելով 4-ը:

Խմբային փուլի վերջին տուրում իսպանացիները խաղալու են Խորվաթիայի դեմ, որը 4 միավոր ունի և 2-րդն է:

Խմբի մյուս խաղում Չեխիան, որը 1 միավոր ունի, ձգտելու է անպայման հաղթել՝ սպասելով Խորվաթիայի արդյունքին, որից կախված կլինի 2-րդ տեղով ուղեգրի հարցը: Խմբի ետնապահ Թուրքիայի հավաքականը դեռ գոլ չի խփել՝ ընդունելով 4-ը:

E խումբ

Ֆրանսիայից և Իսպանիայից բացի, փլեյ-օֆֆի վաղաժամ ուղեգիր է ձեռք բերել նաև Իտալիայի հավաքականը, որը մեկնարկային տուրերում հաղթանակ է տարել՝ 2 խաղերում էլ անառիկ պահելով սեփական դարպասը: Իտալացիները վերջին տուրում խաղալու են Իռլանդիայի դեմ, որը 1 միավորով վերջինն է:

2-րդ տեղում գտնվող Բելգիան էլ ուղեգրի հարցը վճռելու է Շվեդիայի ընտրանու հետ:

F խումբ

Ամենահակասական զարգացումները ծավալվում են թերևս վերջին՝ F խմբում:

Ի սկզբանե խմբի ֆավորիտ համարվող Պորտուգալիայի հավաքականը 2 տուրերում էլ ոչ-ոքի է խաղացել և 3-րդ հորիզոնականում է: Կրիշտիանու Ռոնալդուին և թիմակիցներին սպասվում է կարևորագույն հանդիպում առաջատար Հունգարիայի հետ, որը 4 միավորով գլխավորում է աղյուսակը:

Մրցաշարի գլխավոր հայտնություններից մեկը՝ Իսլանդիայի հավաքականը 2 միավոր ունի և վերջին տուրում ևս պայքարելու է ուղեգրի համար՝ վերջին տուրում հանդիպելով Ավստրիային:

euro15_1021x580

Armsport[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով