«Եվրո-2016»-ում եղբայրը կխաղա եղբոր դեմ

Загрузка...

[:hy]Հայաստանի ֆուտբոլի հավաքականը եթե հաջող հանդես գար Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում եւ իր խմբում զբաղեցներ Ալբանիայի ընտրանու տեղը, ապա այսօր իր նորամուտը կնշեր աշխարհամասի խոշորագույն ստուգատեսում:

Սակայն մեր թիմը լիովին ձախողեց ընտրարշավը, իսկ ահա ալբանացիները գերազանց հանդես եկան, առաջ անցան անգամ Դանիայի եւ Սերբիայի հավաքականներից եւ առաջին անգամ նվաճեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Այսօր Ալբանիայի հավաքականը Եվրո-2016-ի առաջին խաղում ուժերը կչափի Շվեյցարիայի ընտրանու հետ: Այս հանդիպումը հետաքրքրիր է նրանով, որ Շվեյցարիայի ազգային թիմի կազմում հանդես է գալիս ալբանական արմատներ ունեցող 6 ֆուտբոլիստ: Ավելին, Գրանիտ Ջակայի եղբայրը՝ Տաուլանդը, այս առաջնությունում ընդգրկված է Ալբանիայի կազմում:

Այսօր երեկոյան տեղի կունենա եւս երկու խաղ: Ժամը 20:00-ին հարաբերությունները կպարզեն Ուելսի եւ Սլովակիայի հավաքականները, իսկ 23:00-ին անգլիացիները Մարսելում կընդունեն ռուսաստանցի ֆուտբոլիստներին:

Foot-472x265

«Ա1+»[:]

Նմանատիպ նորություններ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ աշխարհի չեմպիոն... Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում վայրկյաններ առաջ 51 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը եզ...
Գյումրեցի բռնցքամարտիկը Հունաստանում հաղթել է թուր... Սարգիս Պետրոսյանը նվաճել է Հունաստանում  կայացած քինգ բոքսինգի ADRENALIN  EXPLOSION  WKF  Mediterranean champion մրցաշարի հաղթողի կոչումը: Մարտիկը ...
Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ ... Այսօր Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության նախագահի հյուրն էր: Նա իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին: ...
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան այսօր՝ մարտի ... Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան այսօր՝ մարտի 2-ին անցկացրեց Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը, որին մասնակցեցին մարզիկներ Ե...
Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ... Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. :Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...
Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել London... Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մեկ...
Իբրահիմովիչը կմնա Լոս Անջելես Գելաքսիում... «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հեռանա ամերիկյան թիմից, հայտնում է LA Times-ը: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի հա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...