[:hy]Եվրո-2016-ում այսօր «առյուծները» կմրցեն «վիշապի» դեմ[:]

By | 16.06.2016
Загрузка...

[:hy]Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի կունենա ամենասկզբունքային խաղերից մեկը:

Անգլիայի հավաքականը Լանս քաղաքում կհյուրընկալի իր հարեւաններից մեկին՝ Ուելսի ընտրանուն: Թիմերը նախկինում 104 անգամ հանդիպել են կանաչ խաղադաշտերում: Անգլիական «երեք առյուծները» 68 անգամ ուժեղ են գտնվել ուելսյան «վիշապից»:

Ուելսի հավաքականի վերջին հաղթանակն Անգլիայի ընտրանու նկատմամբ գրանցվել է 32 տարի առաջ, 1984 թվականի մայիսի 4-ին, երբ Մեծ Բրիտանիայի առաջնության շրջանակում ուելսցիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ: Դրանից հետո Անգլիան ու Ուելսը իրար հետ անցկացրել են ընդամենը չորս խաղ, որոնք ավարտվել են անգլիացիների հաղթանակով՝ ընդհանուր 6:0 հաշվով:

Այսօր C խմբում տեղի կունենա երկու հանդիպում: Նախ Ուկրաինայի հավաքականը կմրցի Հյուսիսային Իռլանդիայի հետ, ապա ուժերը կչափեն Գերմանիայի եւ Լեհաստանի ազգային թիմերը: Ուկրաինացիների եւ բրիտանացիների միջեւ կայացած վերջին երկու խաղերն էլ ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ ահա գերմանացիները միայն մեկ անգամ են պարտվել լեհերին՝ անցկացրած 12 խաղերում:

england[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...