[:hy]ԵՎՐՈ-2016. ԽՈՐՎԱԹԻԱՆ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)[:]

By | 22.06.2016

[:hy]Եվրոպայի 2016թ. առաջնության D խմբի վերջին տուրում Խորվաթիայի ընտրանին «Մատմուտ-Ատլանտիկ» մարզադաշտում ընդունեց Իսպանիայի հավաքականին:

Հանդիպումն ընթացավ լարված պայքարում: Խաղի հաշիվը բացվեց 7-րդ րոպեին: Սեսկ Ֆաբրեգասի փայլուն փոխանցումից հետո գնդակը մրցակցի դարպասն է ուղարկում Ալվարո Մորատան:

Արագ գոլից հետո իսպանացիները շարունակեցին վտանգի տակ դնել Խորվաթիայի ընտրանու դարպասը: 9-րդ րոպեին Դուրան Նոլիտոյի գլխով հարվածից հետո գնդակն ընթացավ մի փոքր շեղությամբ:

12-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը հաշիվը հավասարեցնելու հրաշալի հնարավորություն կորցրեց: 2 րոպե անց նույն բախտին արժանացավ Իվան Ռակիտիչը, ում շեշտակի հարվածից հետո գնդակը հետ մղվեց իսպանացիների դարպասաձողից:

Խաղի հաշիվը հավասարվեց առաջին խաղակեսի վերջին րոպեներին: 45-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը գնդակն ուղարկեց իսպանացիների տուգանային հրապարակ, որտեղ Իվան Պերիշիչը կրնկի հարվածով գնդակն ուղարկեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը:

70-րդ րոպեին իսպանացիները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ: Շիմե Վրսալկոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Դավիդ Սիլվայի նկատմամբ, ինչը չվրիպեց գլխավոր մրցավար Բյորն Կուպերսի աչքից: Խորվաթների բողոքներն ապարդյուն էին:

Գնդակին մոտեցած Սերխիո Ռամոսի հարվածը հետ մղեց խորվաթների դարպասապահ Դանիել Սուբասիչը: Հանդիպման վերջնամասում գրանցվեց անակնկալ: 87-րդ րոպեին խորվաթների գրոհն ավարտվեց Իվան Պերիշիչի հրաշալի գոլով:

Այսպիսով, Խորվաթիայի ընտրանին կամային հաղթանակ տարավ իսպանացիների նկատմամբ եւ զբաղեցրեց D խմբի առաջին հորիզոնականը: Ինչ վերաբերում է Իսպանիայի ընտրանուն, ապա 1/8 եզրափակիչում Վիսենտե Դել Բոսկեի սաները կմրցեն Իտալիայի հավաքականի հետ:

Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.

Խորվաթիա — Սուբասիչ, Վրսալկո, Պերիշիչ, Չոռլուկա, Յեդվայ, Ռակիտիչ, Սռնա, Ռոգ, Կալինիչ, Բադել, Պյացա

Իսպանիա — Դե Խեա, Պիկե, Բուսկետս, Ինիեստա, Մորատա, Ֆաբրեգաս, Ռամոս, Խուանֆրան, Ալբա, Սիլվա, Նոլիտո

 

Խորվաթիա-Իսպանիա՝ 2:1

Գոլերը՝ Կալինիչ (45), Պերիշիչ (87) — Մորատա (7)

Football_Soccer_Croatia_v

Armsport[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով