[:hy]ԵՎՐՈ-2016. ԻՍՊԱՆԻԱՆ ՋԱԽՋԱԽԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)[:]

By | 18.06.2016

[:hy]Եվրոպայի 2016թ. առաջնության D խմբի երկրորդ տուրում Իսպանիայի ընտրանին «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում ընդունեց Թուրքիայի հավաքականին:

Հանդիպումը մեկնարկեց կողմերի հավասար պայքարով: 11-րդ րոպեին Իսպանիայի ընտրանու պաշտպան Խորդի Ալբայի գեղեցիկ փոխանցումից հետո Ալվարո Մորատան գնդակը կարող էր ուղարկել մրցակցի դարպասը, սակայն Թուրքիայի հավաքականի պաշտպանի շնորհիվ գնդակը դիպավ դարպասաձողին:

29-րդ րոպեին Նոլիտոյի փայլուն հարվածից հետո գնդակը շեղ ընթացք ունեցավ: 33-րդ րոպեին թեթեւ վնասվածք ստացած Խերարդ Պիկեն, ով բժիշկների կողմից օգնություն ստանալուց հետո կարողացավ շարունակել հանդիպումը:

34-րդ րոպեին Նոլիտոն գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Ալվարո Մորատան գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Րոպեներ անց կրկին աչքի ընկավ Նոլիտոն, բայց այս անգամ գեղեցիկ գոլով:

Հանդիպման հաշիվը ջախջախիչ դարձավ ընդմիջումից հետո: 48-րդ րոպեին Ալվարո Մորատան մոտ տարածությունից գնդակն ուղարկեց թուրք դարպասապահ Վոլկան Բաբաջանի պաշտպանած դարպասը:

Այսպիսով, Իսպանիայի ընտրանին ջախջախեց Թուրքիայի հավաքականին եւ ապահովեց տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում:

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.

Իսպանիա — Դե Խեա, Խուանֆրան, Ռամոս, Պիկե, Ալբա, Բուսկետս, Ֆաբրեգաս, Ինիեստա, Սիլվա, Նոլիտո, Մորատա

Թուրքիա — Բաբաջան, Գյոնուլ, Բալթա, Էրկին, Տուֆան, Թոփալ, Օզյակուպ, Ինան, Թուրան, Չալհանօղլու, Յիլմազ

Հավելենք, որ վաղը՝ հունիսի 18-ին տեղի կունենան Բելգիա-Իռլանդիա (Խումբ E, Երեւանի ժամանակով 17:00-ին), Իսլանդիա — Հունգարիա (Խումբ F, 20:00) եւ Պորտուգալիա — Ավստրիա (Խումբ F, 23:00) հանդիպումները:

Իսպանիա — Թուրքիա՝ 3:0

Գոլերը՝ Մորատա (34, 48), Նոլիտո (37)

during the UEFA EURO 2016 Group D match between Spain and Turkey at Allianz Riviera Stadium on June 17, 2016 in Nice, France.

Լուսանկարները՝ Getty Images-ի[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով