[:hy]ԵՎՐՈ-2016. ԻՍԼԱՆԴԻԱՆ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆՈՒՄ ԱՆԳԼԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)[:]

By | 28.06.2016

[:hy]Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Անգլիայի ընտրանին «Ալյանց Ռիվիերա» մարզադաշտում ընդունեց Իսլանդիայի հավաքականին:

Գերլարված հանդիպումն ընթացավ կողմերի գրոհներով: Առաջին խաղակեսում գրանցվեց միանգամից 3 գոլ:

Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին, երբ Հենես Հալդոուրսոնի կողմից խախտած կանոններից հետո խաղի գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, որն էլ անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին:

Գնդակ բաց թողնելոց րոպեներ անց Իսլանդիայի ընտրանու գրոհն ավարտվեց մրցակցի դարպասի գրավմամբ: Հաշիվը հավասարեցրեց Ռագնար Սիգուրդսոնը:

18-րդ րոպեին Իսլանդիայի ընտրանու հարձակվող Դադի Բյոդվարսոնը նկատեց իր խաղընկեր Կոլբեին Սիգտորսոնին, փոխանցում կատարեց նրան, որից հետո վերջինս գնդակն ուղարկեց Ջո Հարթի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսում Անգլիայի ընտրանին փորձեց փրկել հանդիպումը, սակայն հիմնական ժամանակի ընթացքում Ռոյ Հոջսոնի սաներին այլեւս չհաջողվեց գրավել Իսլանդիայի դարպասը:

Այսպիսով, Իսլանդիայի ընտրանին կամային հաղթանակ տարավ անգլիացիների նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հավելենք, որ Իսլանդիայի ընտրանին մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ:

Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմերով.

Անգլիա — Հարթ, Ուոկեր, Ռոուզ, Կեհիլ, Սմոլինգ, Ստերլինգ, Քեյն, Ռունի, Սթարիջ, Դայեր, Ալի

Իսլանդիա — Հալդոուրսոն, Բ. Սեւարսոն, Ռ. Սիգուրդսոն, Գուդմունդսոն, Բ. Բյարնասոն, Սիգտորսոն, Գ. Սիգուրդսոն, Արնասոն, Բյոդվարսոն, Ա. Գունարսոն, Ա Սկուլասոն

 

Եվրո-2016-ի քառորդ եզրափակչի մյուս հանդիպումները.

Հունիսի 30. Լեհաստան-Պորտուգալիա

Հուլիսի 1. Ուելս-Բելգիա

Հուլիսի 2. Գերմանիա-Իտալիա

 

Անգլիա-Իսլանդիա՝ 1:2

Գոլերը՝ Ռունի (4, 11 մետրանոց) — Սիգուրդսոն (6), Սիգտորսոն (18)

fut3496[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով