[:hy]ԵՎՐՈ-2016. ԲԵԼԳԻԱՆ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)[:]

By | 27.06.2016

[:hy]Եվրոպայի 2016թ. առաջնության 1/8 եզրափակչում Հունգարիայի ընտրանին «Մունիսիպալ» մարզադաշտում ընդունեց Բելգիայի հավաքականին:

Բելգիայի ընտրանին հաշիվը բացեց առաջին խաղակեսի սկզբնամասում: 10-րդ րոպեին Կեւին Դե Բրույնեի իրացրած տուգանային հարվածից հետո Տոբի Ալդերվեյրելդը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ:

Խաղի հաշիվը կրկնապատկվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: Փոխարինման դուրս եկած Միչի Բատշուային 2 րոպե անց Էդեն Ազարի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց Գաբոր Կիրայի պաշտպանած դարպասը:

Երկրորդ գնդակից հետո ոգեւորված բելգիացիների հերթական գրոհը նույնպես ավարտվեց հաջողությամբ: Կրկին աչքի ընկավ Էդեն Ազարը, այս անգամ փայլուն անցումով եւ գեղեցիկ գոլով:

Խաղավարտից րոպեներ առաջ հաշիվը խոշոր դարձրեց Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն: Այսպիսով, փայլուն հաղթանակ տարած բելգիացիները դուրս եկան Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ:

Հավելենք, որ մրցաշարի1/4 եզրափակչում Բելգիայի ընտրանին ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ:

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.

Հունգարիա — Կիրայ, Լոնգ, Կադար, Ջուջակ, Նոդ, Սոլոյ, Գերո, Լովրենչիչ, Կլյայնհայսլեր, Գուզմիչ, Յուխաս

Բելգիա — Կուրտուա, Ալդերվեյրելդ, Վերմալեն, Նայնգոլան, Վերտոնգեն, Վիտսել, Դե Բրույնե, լուկակու, Ազար, Մերտենս, Մենյե

Բելգիա-Հունգարիա՝ 4:0

Գոլերը՝ Ալդերվեյրելդ (10), Բատշուայի (78), Ազար (80), Կարասկո (90)

Supporter_of_[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով