[:hy]Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում[:]

By | 02.06.2016
Загрузка...

[:hy]Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա* հանրային միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:

Եվրոպայի օրը կմեկնարկի Վանաձորում մայիսի 14-ին: Գյումրին կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 15-ին, Գավառը՝ մայիսի 18-ին, Գորիսը՝ մայիսի 21-ին, Կապանը՝ մայիսի 22-ին, իսկ Երևանը՝ մայիսի 17-ից հունիսի 5-ը:

Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:

Վանաձորում, Գյումրիում, Գավառում, Գորիսում և Կապանում  կանցկացվեն բացօթյա համերգներ: Երևանում անցկացվող միջոցառումներն ավելի բազմազան կլինեն:

Հունիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հյուսիսային պողոտայում (Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում) տեղի կունենա Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացումը, որին կմասնակցեն Հայատաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ երկրների դեսպանները:

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունների կենտրոնում երիտասարդությունն է: Եվրոպայում երիտասարդները դիտարկվում են որպես հասարակությունը առաջ տանելու, ապագայի մարտահրավերներին դիմագրավելու հզոր ուժ: Միջոցառումները կանցկացվեն «Եվրոպական միությունը Հայաստանի երիտասարդների համար» կարգախոսի ներքո: Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինեն Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերից հատկապես նրանք, որոնք ուղղված են երիտասարդներին,  օգնում են նրանց սովորել Եվրոպական լավագույն համալսարաններում, բարելավել մասնագիտական կարողությունները, հիմնել սեփական բիզնեսը և շատ ավելին:

Տեղեկատվական ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին, մասնակցելու մշակութային միջոցառումների, տարատեսակ մրցույթների, վայելելու երաժշտություն և պարելու:

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 19:00-ին: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իսպանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորն է:

Այս տարի Հայաստանի 6 քաղաքներում Եվրոպայի օրվա միջոցառումների ընթացքում ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու Եվրոպական միության պատվիրակության կողմից անցկացվող վիկտորինային, իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին ու ստանալու հիանալի մրցանակներ: Նրանք, ովքեր կլինեն ամենաարագը և ճիշտ կպատասխանեն բոլոր հարցերին, կստանան գլխավոր մրցանակը՝ ԱրմԹաբ: Մրցանակներ կստանան նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցները:

Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում հայտարարվել է նաև «Եվրոպան երիտասարդության համար, երիտասարդությունը` Եվրոպայի» թեմայով էսսեների մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 16-25 տարեկան քաղաքացիները: Էսսեների այս մրցույթի նպատակն է լսել գործնական առաջարկներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինիԵվրոպայում, ինչպես նաև Հայաստանում  մեծացնել երիտասարդների դերը: Հաղթող կճանաչվի լավագույն էսսեի հեղինակը, ով էլ կստանա գլխավոր մրցանակը՝ ԱրմԹաբ։

Info-fair-320x228[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...