[:hy]«Ես կիսում եմ հայերի կոտորածների և աքսորի ցավն ու իմ սրտի խորքում զգում տեղի ունեցած ողբերգությունը». Օզդեմիր[:]

By | 15.06.2016
Загрузка...

[:hy]Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Cumhuriyet թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ այցելել է բժշկի՝ արյան հետազոտություն անցնելու, հաղորդում է ermenihaber-ը:

«Պարզվեց աշխարհի քաղաքացի եմ»,-ասել է Օզդեմիրը՝ նշելով, որ իր մոտ գերմանական տարրը գերակշռող է, սակայն պակաս չեն նաև չերքեզական, քրդական, հունական և հատկապես հայկական տարրերը: Ըստ նրա՝ ամենացավալին այն է, որ դեռ 21-րդ դարում մի երկրի նախագահը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.), ունենալով քաղաքականապես ամեն տեսակ քննադատության իրավունք, նման լուրջ հարցն իջեցրել է արյան տեստի մակարդակի:

«Ես, որպես ստամբուլցի մոր և կովկասցի գաղթական չերքեզ հոր զավակ, կիսում եմ Անատոլիայում դարերով կողք-կողքի ապրած բոլոր հին ազգերի, հատկապես հայերի կոտորածների և աքսորի ցավն ու իմ սրտի խորքում զգում տեղի ունեցած ողբերգությունը: Դրա համար մարդ լինելը բավարար է: Այդպես չէ՞», — ասել է Օզդեմիրը:

յem_Ozdemir_330990904[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...