[:hy]«Ես զբաղվելու եմ քաղաքականությամբ». ինչը գրավեց Կարեն Անդրեասյանին «Համախմբում» կուսակցության մեջ. «Հրապարակ» [:]

By | 24.06.2016

[:hy]«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։ – Ճիշտն ասած, ինձ համար «սառը ցնցուղի» պես բան էր, երբ իմացա, որ անդամագրվել եք «Համախմբում» կուսակցությանը։ Ենթադրելի էր, որ ՄԻՊ պաշտոնից հրաժարական տալուց հետո պետք է նախընտրեիք զբաղվել իրավաբանությամբ՝ չխառնվելով քաղաքականությանը։ Այսուհետ զբաղվելու եք  քաղաքակա՞ն գործունեությամբ։ – Ես զբաղվելու եմ քաղաքականությամբ եւ, դրանով հանդերձ՝ իրավապաշտպանությամբ, որովհետեւ այսօր եթե քաղաքական ուժերը ճիշտ աշխատեն, առաջին իրավապաշտպանն իրենք պետք է լինեն։ – Իսկ ի՞նչը գրավեց Ձեզ «Համախմբում» կուսակցության մեջ, որ հատկապես հենց այն ընտրեցիք։ – Իմ պատկերացմամբ՝ ամենասկզբունքային թիմերից մեկն է այստեղ հավաքված, եւ թիմի որակն ու սկզբունքայնությունն ինձ գրավիչ թվացին։ – Մամուլում տեսակետ էր արտահայտվել, որ «Համախմբում» կուսակցության նկատմամբ կա շատ զգուշավոր վերաբերմունք, հանրային շատ դեմքեր խուսափել են անդամակցել այդ կուսակցությանը, եւ միայն Դուք եք, որ գնացել եք նման քայլի։ – Ես չեմ կիսում այդ տպավորությունը եւ այդ կարծիքը։ Շատերը կան, որոնք հրապարակային կամ ոչ հրապարակային համամիտ են այն արժեքներին, որոնք կան «Համախմբում» կուսակցության ներսում։ – Հիմա Դուք, փաստորեն, ընդդիմադի՞ր եք լինելու գործող իշխանությանը։ – Մենք արդեն եղել ենք եւ այդպիսին էլ շարունակելու ենք մնալ, մինչեւ չփոխվեն իրավիճակը եւ վատ երեւույթները, որոնք կան Հայաստանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

0fdb28bf017a37854aa4216b4eafb2fc[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով