[:hy]Եթե ԱԺ պատգամավորն առեւանգումներ է իրականացնում. Փաշինյանը դիմեց փոխոստիկանապետին[:]

By | 17.06.2016

[:hy]Խորհրդարանը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստերի դահլիճ հրավիրեց պատգամավորներին՝ քվեարկությանը մասնակցելու համար:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, գտվելով այն հանգամանքից, որ հիմնական զեկուցող էր հրավիրված Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, վարման կարգով  կրկին բարձրացրեց այն հարցը, որի մասին խոսել էր առավոտյան.

«Պարոն Եղիազարյան, Ձեր ներկայության պատեհությունը չեմ կարող չօգտագործել՝ Ձեր ուշադրությունը մի խնդրի վրա հրավիրելու համար. այսօր առավոտյան ես ասացի, որ մամուլում շատ լուրջ վկայություններ կան(նկատի ունի Armtimes.com-ի հրապարակումը) ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից առեւանգումներ ու ահաբեկումներ իրականացնելու մասին»,-ասաց նա՝ կոչ անելով հատուկ քննության առարկա դառնա Ոստիկանությանն Մալաթիայի բաժանմունքի աշխատանքը:

«Որովհետեւ այդ վկայությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ թե ունենք Ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ Սամվել Ալեքսանյանին կից գործող Մալաթիայի բաժանմունք»,-նկատեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով այս խնդրով պետք է զբաղվի ոչ միայն Ոստիկանությունը, այլ ՀՔԾ-ը:

«Իմիջայլոց քննարկման հարցին երբեք մոտիկ չէր, Դուք առավոտը հնչեցրեցիք, հիմա էլ հնչեցրեցիք, էս պահին մարդը չի կարող Ձեզ պատասխանել, մինչեւ գործը չտեսնի»,-արձագանքեց ԱԺ նախագահը:

Փաշինյանն ամեն դեպքում պահանջեց իր հարցի պատասխանը.

«Բայց ի՞նչ պատասխանի»,-հարցրեց Սահակյանը:

«Քրեական օրենսգիրքը չգիտի՞»,-անջատված խոսափողով տեղից ասում էր Նիկոլ Փաշինյանը:

«Հասկացա, բայց Քրեական օրենսգիրքը մոտը չի»,-պատասխանեց Գալուստ Սահակյանը:

Նիկոլ Փաշինյանը, սակայն չէր նահանջում, նա շարունակում էր տեղից խոսել՝ նկատելով, որ այդ խնդիրը պետք է նաեւ ԱԺ նախագահին հետաքրքեր:

«Խոսքը ոչ թե Ոստիկանության կամ ՀՔԾ-ի մասին է, այլ նաեւ անձամբ Ձեր մասին, որովհետեւ եթե ԱԺ պատգամավորը առեւանգումներ է իրականացնում…»,-Փաշինյանի խոսքն այլեւս լսելի չէր, Էդուարդ Շարմազանովն ու Գալուստ Սահակյանը  նրան հորդորում էին չշարունակել, բայց Փաշինյանը շարունակում էր խոսել:

84673

Armtimes[:]

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով