[:hy]Դեդ Հասանի հայ սանիկը` օֆշորային պատմության մեջ. «Ժամանակ»[:]

By | 01.06.2016
Загрузка...

[:hy]Ուզբեկստանի նախագահի ավագ և կրտսեր դուստրերը, կնոջ կողմից զարմիկը և կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ. սա ոչ ամբողջական ցանկն է այն մարդկանց, ովքեր փող են պահել լատվիական բանկերում կամ բիզնես են ունեցել այդ երկրում: Այս գործով հետաքննություն է վարել լատվիական Re:Baltica պարբերականը «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության հետ համատեղ:

Re:Baltica-ի տեղեկությամբ՝ Ռիգայում տրանսպորտային բիզնեսով է զբաղվել Ինտերպոլի ուզբեկական ստորաբաժանման նախկին ղեկավար Յուրի Սավինկովը:
2015թ. Ուզբեկստանը Սավինկովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Նա ձերբակալվել է Մոսկվայում և փոխանցվել Տաշքենդին, որտեղ, «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության տվյալներով, ազատազրկվել է կողոպուտի, կոռուպցիայի և երկրից խոշոր չափի արտարժույթ դուրս տանելու համար:

Լատվիայում նրա բիզնես-գործընկեր Հովիկ Մկրտչյանը (նույնպես Ուզբեկստանի քաղաքացի) ունեցել է ավտոմեքենաների փոխադրման խոշոր ֆիրմա, որի միջոցների շրջանառությունը 2014թ. կազմել է 10 մլն եվրո:

Ուզբեկ լրագրողների պնդմամբ՝ Հովիկ Մկրտչյանը 2013թ. սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի սանիկն է:

2013թ. իր հարցազրույցներից մեկում Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը Հովիկ Մկրտչյանին հիշատակել է որպես Ազգային անվտանգության ծառայության գեներալ Հաեթ Շարիֆհոջաևի հանցավոր խմբավորման անդամ, որը ներկայումս տնային կալանքի տակ է: Իսկ Մկրտչյանը, ուզբեկական անկախ ԶԼՄ-ների տեղեկությամբ, 2015թ. ազատազրկվել է Ուզբեկստանում»,–գրում է թերթը։

ժամանակ-300x214

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[:]

«Տեսե’ք նիկոլի աջակից էջերից ևս մեկը տարածել է ապատեղեկատվություն». Արշակ Սարգսյան

24.01.2020

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով

25.01.2020

Ծանոթացե՛ք, պարոն վարչապետ, ձեր իշխանության հովանավորության տակ գործող սորոսական խուլիգանախումբն է

26.01.2020

«Փաստաթղթերի կեղծմամբ բանակից փախած այս 37-ի մատնիչը հիմա էլ լուսանկարներ է կեղծում».Արսեն Բաբայան

25.01.2020

«Այս նկարը տարածած եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ պաշտոնատար անձինք պետք է հանդես գան հերքմամբ, եւ ներողություն խնդրեն եւ՛ պարոն Մինասյանից, եւ՛ պարոն Թովմասյանից».Գոհար Մելոյան

26.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...