[:hy]ԴԱՀԿ աշխատակցին նախկին օրինազանցության համար չպատժելը հերթական դժբախտ դեպքին հանգեցրեց. մանրամասներ Նուբարաշենում տեղի ունեցած դաժան սպանությունից [:]

By | 10.06.2016
Загрузка...

[:hy]2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներկայությամբ նրան բազմաթիվ հարվածներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր: Դեպքից երկու օր անց` հունիսի 8-ին, սպանվածի կինը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, բաց նամակ գրեց Սերժ Սարգսյանին` խնդրելով իր ամուսնու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել իր անմիջական հսկողության տակ եւ ամեն ինչ անել գործը բացահայտելու եւ ամուսնուն դաժանաբար ծեծողներին պատժելու ուղղությամբ: Եվ, ահա, ինչպես նկատում ենք, սպանվածի կնոջ հորդորը տեղ հասավ, բաց նամակի հաջորդ օրը հայտնաբերվեց Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողներից մեկը, որը Երեւան քաղաքի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանն է: Իսկ ով է Խաչիկը: Պարզվում է՝ նա աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Խաչիկ Կոսյանը 2010 թ-ին Հերացի փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երիտասարդ աղջիկների եւ նրանց թողնելով անօգնական` դիմել փախուստի: Այս արարքի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 4 տարի ժամկետով, վարորդական իրավունքից զրկել էր 3 տարի ժամկետով: Պարզվում է, որ Խաչիկ Կոսյանը պատահական մարդու որդի չէ: Խաչիկ Կոսյանի հայրը՝ Հակոբ Կոսյանը եւս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, արդարադատության գնդապետ է: Բայց տեղեկացնենք, որ Կոսյանը միայնակ չի գործել: Նրա հետ է եղել իր կնոջ եղբայրը` Արտաշես Չիչոյանը, եւ Արարատ Նիկողոսյանը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ի դեպ, լուրեր կան, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանողները թաղային հեղինակություններ են, իսկ Արտաշես Չիչոյանը կապ ունի գողական աշխարհի հետ եւ մեծ ցանկություն է ունեցել օրենքով գող կարգվել: Հավելենք, որ այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ դեպքի օրը վերոնշյալ երիտասարդների հետ է եղել մի աղջիկ, որը եւս մեծ մասնակցություն է ունեցել ծեծի գործում: Նա լեզվակռվի մեջ է մտել սպանված Եղիշեի 75-ամյա մոր հետ՝ ըստ էության չթողնելով, որ նա մոտենա ու միջամտի իր որդուն «մանտիրովկաներով» ծեծող երիտասարդներին: Արդյունքում ոչնչից սկսված կռիվը ճակատագրական ավարտ ունեցավ. իր մոր աչքի առջեւ ծեծելով սպանվեց Եղիշե Խաչատրյանը:

spanutyun-1-600x338-1

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` այստեղ:[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...