[:hy]Գողթեցիներն այսօր կրկին փակել էին Գեղարդ տանող ճանապարհը. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»[:]

By | 07.06.2016

[:hy]Գողթեցիներն այսօր կրկին փակել էին Գեղարդ տանող ճանապարհը։

Նրանք այսօր մասնագետների հետ պետք է քննարկեին Գեղարդալճի հաշվին ինքնահոս եղանակով Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ ոռոգելի դարձնելու կառավարության ծրագիրը։ Մասնագետներն ուշացան, նրանք էլ փակեցին ճանապարհը՝ պահանջելով ծրագրի չեղարկում։

Գողթ ժամանեցին «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և Գեղարդալիճ ջրաբարի վերակառուցման գլխավոր ճարտարագետ Վաչիկ Սահակյանը։

Գյուղացիները բողոքեցին՝ նշելով, որ չորս տարի առաջ մեկնարկած ծրագրի մասին նոր են իմանում։ Ջավադյանը հակադարձեց. — «Լսումների մասին պատշաճ կերպով հայտարարվել է։ Գյուղացիներն են մեղավոր, որ չգիտեն»։

Գողթեցիների խոսքով՝ Գեղարդալճի ջրամբարի ջուրը չի բավականացնում գյուղի 700 հեկտար հողատարածքները ոռոգելու համար։ «Գողթ համայնքի ոռոգման համակարգի հետ որևէ ծրագիր պետք է կապ չունենա։ Թող կառուցեն ոռոգման նոր համակարգ ու այդ ջուրը տանեն այդ համայնքների համար», — ասացին գյուղացիները։

Մասնագետները նոր լուծում առաջարկեցին՝ հավելյալ ջուր բերել Ազատ գետի վտակներից մեկի՝ Գիլանլարի հաշվին։ Գյուղացիների պնդմամբ, այս դեպքում էլ բնապահպանական խնդիր կառաջանա։

Մոտ 40 րոպե տևած քննարկման ընթացքում մասնագետներն այդպես էլ չկարողացան համոզել, որ ծրագրի իրականացումը գյուղացիների շահերից է բխում։

Քննարկմանը մասնակցող գյուղապետը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին զանգահարեց, ով հավաստիացրեց, որ շինարարական աշխատանքները չեն վերսկսվի, մինչև խնդրին վերջնական լուծում չտրվի։ Գողթեցիները բացեցին ճանապարհը։

goxt_cw90[:]

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով