[:hy]ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇԽԱՐՀ ՍՊՈՐՏ ԺԱՄԱՆՑ ՄԱՄՈՒԼ ՕՐՎԱ ՖԻԼՄ ԱՅԼ Ժողովուրդը նեղն ընկած ժամանակ է զինվորին հիշում. ոտնաթաթը կորցրած զինվոր. «Ժամանակ» [:]

[:hy]«Ժամանակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմում քաջաբար կռված և ձախ ոտքի ոտնաթաթը կորցրած ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանին ասօր երկու ոտքի վրա ամուր կանգնելու հնարավորություն է ընձեռվել: Արման Ավետիսյանը վիրավորվել էր ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանարպետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանական դիրքում՝ դասակի հրամանատարին օգնության հասնելու ժամանակ:  Նռնակի պայթյունի հետևանքով Արմանը կորցրել էր ձախ ոտնաթաթը, ապա նույն ոտքից հրազենային վիրավորում ստացել: Արմանը երազում է վերադառնալ նախկին կյանքին: Ժամ առաջ ուզում է մոռանալ այն ամենը, ինչ կապված է մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Արման Ավետիսյանը տան միակ զավակն է: Մայրը նրան միայնակ է մեծացրել: Արմանը սոցիալական պայմանների մասին  լռում է, մորն էլ արգելում է այդ մասին բարձրաձայնել: Նրա հորդորով մայրը՝ տիկին Քնարիկը, տեսախցիկի առջև միայն ստացված օգնությունների մասին է խոսում: Տեսախցիկն անջատելուց հետո միայն պարզում ենք, որ բնակարան չունեն, վարձով են բնակվում։ Արմանն ուսանող է եղել, հետո մեկնել է բանակ՝ ծառայության, մայրն էլ մշտական աշխատանք չունի: Անձնական կյանքի և կարիքների մասին Արմանը լռում է, փոխարենն անդադար խոսում է  զինվորական կյանքի մասին: Նրա խոսքով, զինվորներն ունեն բոլորի օգնության կարիքը: «Ժողովուրդը նեղն ընկած ժամանակն է զինվորին հիշում, դեպքերը հանդարտվում են, ու մեր հանրությունը սկսում է մոռանալ»,- ասում է Արմանը: Արմանը քառօրյա պատերազմից մնացած թալիսման ունի. հիվանդանոցից դուրս գրվելիս վիրահատող բժիշկը նրան է փոխանցել ոտքից հանված փամփուշտը»:

ժամանակ-300x214

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով