[:hy]«Գետինը մտեք, Ժիրոն պետք է երկու ինքնաձիգով այդքան գործողությո՞ւն աներ» (տեսանյութ)[:]

By | 24.06.2016

[:hy]Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանն այսօր անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը՝ մասնավորապես ասաց. «Մեր մեջ սատանաները չափազանց շատ են: Եթե Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը տեսած չլինեի, կմտածեի, որ Ժիրոն ինչ-որ մի բան արել է, բայց 135 հոգու ձերբակալեցին Մարտի 1-ի գործով, 135 հոգուց ոչ մեկի վրա դատարանը քրգործով ոչ մի ապացույց չբերեց, ու մինչեւ այսօր այդ ստորներից ոչ մեկը պատժված չի՝ հանիրավի մարդկանց բանտերը նետելուց առաջ: Ժիրոյին էլ հենց էնպես են վերցրել: Ես չեմ կիսում Ժիրոյի քաղաքական հայացքները, գտնում եմ, որ պետք է ՌԴ-ի հետ մի թիմում լինենք, չեմ ընդունում նրա արեւմտամետ հայացքները, բայց չեմ ընդունում, որ օրը ցերեկով մարդուն այդպես տմարդի վերցնեն:

Գետինը մտեք, ի՞նչ է նշանակում , որ Ժիրոն պետք է երկու ինքնաձիգով այդքան գործողություն աներ, հեռուստաաշտարակը վերցներ: Հեռուստաաշտարակը Ժիրոն էդ երկու ինքնաձիգով վերցնում էր ի՞նչ աներ, կարար մենակ Հ1-ը անջատեր, միացներ, ի՞նչ պիտի աներ հեռուստաաշտարակը վերցնելով: Ժիրոյի՞ն են հիվանդի տեղ դրել, թե՞ իրանց»:

«Ուրեմն ինչ-որ բան արել է, որ ձերբակալել են, հրեշտակների ու սատանաների չբաժանվենք»,- իր կողմից հավելեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութով

jirayrexopRo

«Ա1+»[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով